ԿարևորՄշակույթ

Հայկ Մարությանը Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը։

«Պատիվ ունեցա այսօր հյուրընկալվելու մեր ականավոր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնելու Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը:

Համավարակի պատճառով մեր հետաձգված հանդիպումը շատ ջերմ անցավ: Մաեստրո Բալյանը, որն այս տարի նշում է իր ծննդյան 97-րդ տարեդարձը, մեզ վարակեց իր երիտասարդական ավյունով ու լավատեսությամբ:

Երևանցիների անունից շնորհակալություն հայտնեցի Վարպետին՝ նաև մեր քաղաքի մշակութային դիմագիծը կերտած նրա ստեղծագործական հարուստ ժառանգության համար»,- ֆեյսբուքի իր էջում հայտնել է Մարությանը:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/757517948225176

Կարդացեք նաև

Back to top button