
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզի ծիրանի այգիների առատ բերքի իրացումը հոգս է դարձել գյուղացիների համար: Ծիրանի հասունացման վաղ շրջանում բերքը գնում են բարձր գնով, որն օր-օրի նվազում է:
Ծիրանի իրացման խնդիրների լուծման նպատակով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը երեկ հանդիպել է ծիրան արտահանող երկու ընկերության ներկայացուցիչների հետ, պայմանավորվել են հնարավորին չափով օգնել արմավիրցի գյուղացիներին։




