
Այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ, որը աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում, հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Նշվում է, որ Լավրովը և Լինդեն կքննարկեն ԵԱՀԿ օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնց թվում նախատեսվում է դիտարկել նաև ԵԱՀԿ-ի աջակցությամբ արցախյան հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր:




