
«Արցախի ձայները» խմբի պատանի երգիչ Միշան, որն այժմ հանդես է գալիս Michel Grig անվամբ, նոր երգ է ներկայացրել, որի շուրջ համագործակցել է Արցախյան պատերազմը լուսաբանած լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ:
Արցախում իրադարձությունները մեծ ազդեցություն են ունեցել Միշայի վրա: Նրա եղբայրն ու հայրը պատերազմի օրերին եղել են առաջնագծում, պատերազմին մասնակցել են նաեւ «Արցախի ձայներ» խմբի նրա ավագ գործընկերները: Միշայի ներսում բավական շատ էմոցիաներ են կուտակվել, եւ նա որոշել է ստեղծել մի երգ, որն այդ օրերի ու ապրումների մասին է:
Միշան մի քանի նախագծերի շուրջ աշխատում է W-Music International-ի հետ և հենց այդ երաժշտական ընկերության մտահաղացումն է եղել երգի աշխատանքներում ընդգրկել նաեւ Պեգովին: Երգի մեջ կա ռեփի հատված, և այդ հատվածը Պեգովն է կարդում:




