ԿարևորՀասարակություն

Գեղանկարների մրցույթ՝ «Գրադարան՝ իմ սեր» խորագրով

Սուրբ Սարգսի և Տեառնընդառաջի տոների առթիվ Հայաստանի ազգային գրադարանը հայտարարում է գեղանկարների մրցույթ՝ «Գրադարան՝ իմ սեր» խորագրով։ Մրցույթին կարող են մասնակցել գրադարանի բոլոր ընթերցողները, աշխատակիցները, բարեկամները՝ առանց որևէ սահմանափակման։

Գեղանկարները կարելի է ներկայացնել Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին, ամեն աշխատանքային օր՝ ժամը 9:00-17:30, մինչև փետրվարի 12-ը ներառյալ։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 15-ին, և հաղթողը կարժանանա խորհրդանշական մրցանակի։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3630119060375806&id=603668326354243

Կարդացեք նաև

Back to top button