ԿարևորՀասարակություն
ԴՆԹ նույնականացում. կրկնակի արյան նմուշ հանձնելու կարիք չկա
ԴՆԹ հետազոտություն իրականացնող երկրորդ հոսքագիծն էականորեն արագացրել է զոհերի մարմինների նույնականացման գործընթացը, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Դիանա Հարությունյանը։
Զինծառայողների մարմինների նույնականցման համար նրանց ծնողներին նա հորդորում է անպայման արյան անալիզ հանձնել, միաժամանակ ընդգծելով՝ կրկնակի, եռակի անգամ արյան նմուշ հանձնելու կարիք չկա, քանի որ դա ընդամենը դանդաղեցնում է նույնականացման գործընթացը։
Կենտրոնը ԴՆԹ փորձաքննություն է իրականացնում պատերազմի առաջին օրերից։