
ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը, տեղեկացրել են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018 թ․մայիսի 12-ին։




