ԿարևորՄիջազգային

Ռադարներից անհետցած ինդոնեզական ինքնաթիռը հավանաբար օվկիանոսն է ընկել թռիչքից անմիջապես հետո

Ինդոնեզական Sriwijaya ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռը ենթադրաբար ընկել է օվկիանոսը Ջակարտայի միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո:

Boeing 737-500-ը, որում եղել է 56 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, Ջակարտայից Պոնտիանակ էր մեկնում, հայտնում են միջազգային լրատվամիջոցները: Օդանավի հետ կապը կորել է թռիչքից անմիջապես հետո, իսկ թռիչքի ռադարը ցույց է տալիս, որ այն բարձրություն է հավաքում, ապա անհետանում է: Իշխանությունները հայտնում են, որ ինքնաթիռի հետ կապ չեն ունեցել տեղական ժամանակով ժամը 14:40-ից:

Ինքնաթիռում գտնվող 56 ուղևորներից 46-ը մեծահասակ են, յոթը` երեխա և երեքը` նորածին: Անձնակազմը բաղկացած էր երկու օդաչուից և չորս բորտուղեկցորդուհուց:

Իշխանությունները կարծում են, որ այն ընկել է օվկիանոսը Ջակարտայի ափերի մոտակայքում:

Կարդացեք նաև

Back to top button