Լևոն Ստեփանյանին Հրազդան քաղաքում գրեթե բոլորը գիտեն։ Նրա մոտիվացիայի չափին ծանոթ են շատերը։ 26 տարեկանում Լևոնը հասցրել է քաղաքապետի թեկնածու լինել, հիմնել իր սեփական բիզնեսն ու մտածել մեծ-մեծ գաղափարների իրագործման մասին։
Լևոնի գործունեությունը սկսվել է հարազատ Հրազդան քաղաքից։ Սկզբում գրախանութը միայն օնլայն էր, բայց կարողացել էր ամբողջ Հայաստանով մեկ ճանաչելիություն ձեռք բերել։ Վերջերս է գրախանութը օֆֆլայն հարթակ տեղափոխել։ Դժվարին ժամանակներում է որոշել բացել այն, բայց հաջողել է։ Սա 2020-ի կարևոր ձեռքբերումն էր թիմի համար։