ԿարևորՀասարակություն

Արմեն Սարգսյանը իրավասու մարմիններին կոչ է անում բանավոր պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով

Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: Այս մասին ասված է ՀՀ նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում։

«Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները»,- նշված է հայտարարության մեջ։

https://www.facebook.com/Armpresident/posts/735547377094535

Կարդացեք նաև

Back to top button