ԿարևորՄիջազգային

Սոցցանցերը սառեցրել են Թրամփի օգտահաշիվները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սոցցանցերի օգտահաշիվները սառեցվել են։

Instagram-ը` հետևելով Facebook-ին ու Twitter-ին, սառեցրել է Թրամփի օգտահաշիվը։ Այս մասին հայտարարել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին՝ նշելով, որ օգտահաշիվը փակվել է 24 ժամով։

Twitter-ը նախագահի օգտահաշիվը սառեցրել էր 12, իսկ Facebook-ը՝ 24 ժամով։

Սոցցանցերը և Youtube-ը արգելափակել էին ցուցարարներին հղված Թրամփի տեսաուղերձը՝ պարզաբանելով, որ այն խախտում է իրենց կանոնները։

Թրամփը Վաշինգտոնում անկարգությունների ֆոնին դիմել էր ցուցարարներին՝ կոչ անելով նրանց տուն գնալ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ ընտրությունները «գողացվել են»։

Կարդացեք նաև

Back to top button