ԿարևորՄիջազգային

Հրաձգություն ԱՄՆ Կոնգրեսում․ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք

ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքում հնչել է կրակոց: Վիրավորվել է մի կին:

Թրամփը իր կողմնակիցներին հանդարտության կոչ է արել:

«Խնդրում եմ, աջակցեք մեր ոստիկանությանը: Նրանք իսկապես մեր կողմից են: Հանգստություն պահպանե՛ք»,-գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը, հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Լենքֆորդը:

Նրանք դժգոհ են ընտրությունների արդյունքներից:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խնդրել էր, որ Ազգային գվարդիան ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարներից մաքրի և անվտանգ դարձնի Կապիտոլիումը։

ԱՄՆ Սենատն ընդհատել է նիստը, որտեղ պետք է հաստատվեին նախագահի ընտրության վերջնական արդյունքները։

Կարդացեք նաև

Back to top button