
Իրանի զինված ուժերը մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրավված են տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր, հայտնում է IRNA— ն:
Հյուսիսային Սեմնան նահանգում անցկացվող երկօրյա միջոցառման շրջանակներում ցուցադրվել և փորձարկվել են հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր:
Ըստ գործողությունները ղեկավարող Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Մահմուդ Մուսավիի՝ զորավարժություններում իրականացվել են տարբեր մարտական գործողություններ՝ օդային հետախուզում, օդային տարածքների միջև հրթիռների արձակում, ռումբերի և մեծ ճշգրտության հրթիռների օգտագործմամբ ցամաքային թիրախների ոչնչացում և կամիկաձե անօդաչու սարքերի կիրառում:
«ԱԹՍ-ները թռիչքներ կկատարեն նաև հարավային ջրերի ռազմանավերից: Թռչող սարքերը հեռահար թռիչքներ կիրականացնեն՝ թշնամու օդային տարածքներ խորը ներթափանցման միջոցով կենսական նշանակության թիրախները խոցելու նպատակով», — ասել է նա:




