ԿարևորՀասարակություն

Պարգև սրբազանն այցելել է Ամարաս և այնտեղ քննարկել վանքի անվտանգության հարցը

Այսօր ՀԱԵ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելեց Մարտունու շրջան: Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք և այնտեղ քննարկել վանքի անվտանգության հարցը:

Այնուհետև սրբազան հայրն այցելել է Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպել է Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3548078001973692&id=125690020879191

Կարդացեք նաև

Back to top button