ԿարևորՀասարակություն

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կնշանակվի ծնողի դիմումի հիման վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կնշանակվի ծնողի դիմումի հիման վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու․ նախագիծն օրերս հաստատվել է կառավարության կողմից։

Որոշման համաձայն՝ միայնակ մոր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար նոտարի հաստատած որևէ լրացուցիչ փաստաթուղթ անհրաժեշտ չէ։

Բացառություն են այն դեպքերը, երբ նպաստը նշանակվել է օտարերկրյա քաղաքացուն կամ երեխայի ծննդյան վկայականը տրվել է արտերկրում։

Իսկ ռազմական դրության ժամանակահատվածում նշանակված, սակայն ծնողին չվճարված նպաստի գումարը կարող է վճարվել երեխայի մյուս ծնողին՝ սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին ներկայացրած դիմումի հիման վրա»։

https://www.facebook.com/mlsa.am/posts/3486295624816446

Կարդացեք նաև

Back to top button