
Ոտքի կանգնել ամենօրյա աշխատանքով. Հադրութից Երևան բերած միակ հարիչն այսօր դարձել է Սարգսյանների եկամտի աղբյուրը։ Երևանում բացված փոքրիկ արտադրամաս-խանութում արցախյան բաղադրատոմսով թխվածք են պատրաստում։
«Ես գիտեի մեկ օրով ենք գալիս, տնից վերցրեցի մի տարրայով մեղր և ուսանող որդուս նվիրած հարիչը։ Հիմա սա է դարձել մեր եկամտի աղբյուրը։ Բայց մի բանում վստահ եմ․ այն ինչ կորցրել ենք Հադրութում, 10 անգամ ավելի լավը պետք է ունենանք»,- պատմում է տեսանյութի հերոսը՝ Իննա Սարգսյանը։
Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։




