
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հայաստանի վիճակագրական ծառայության 10 տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին երկու տարիներին ամենատարածված անվանումներ են Նարեն ու Մանեն: Իսկ առաջին տասնյակում են Աննա, Լիլիթ, Հասմիկ, Միլենա, լուսինե անվանումնները: Ինչ վերաբերում է տղա անուններին, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարին Կույումջյանի հրապարակած տվյալներով հորիզոնականներում է միայն փոփոխություններ եղել, սակայն տասնյակը մնացել է նույնը:
Շատ տարօրինակ անուններով նորածիններին կնքելու ավանդույթը դեռևս շարունակվում է, վստահեցնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարին Կույումջյանը և հավելում, որ բանակցություններ են վարել քաղաքացիկան ակտերի գրանցման բաժնի հետ ` որոշակի սահմանափակումներ կիրառելու հարցում:
Ազգագրագետ Նիկոլ Մարգարյանն էլ նկատեց, որ կատալիզացիա, կանալիզացիա անվանումները բարեբախտաբար, չկան, սակայն պատահում է, որ մարդիկ երեխաներին անվանակոչում են իր ձևակերպմամբ էկզոտիկ անուններով:
նման դեպքերից խուսափելու համար , անհրաժեշտ է քաղաքացիական ակտերի գրանցման բաժնին առաջարկել անվանացանկեր, որպեսզի նրանք էլ քաղաքացիներին առաջարկեն լավ տարբերակներ, կարծում է ազգագրագետը:
Նման պահվածք չի կարելի, այնուամենայնիվ ոլորտի աշխատողներին մեկ-մեկ հաջողվում է, ազդել քաղաքացիների վրա և զերծ մնալ տարօրինակ անվանումներից, ավելացրեց ազգագրագետը:
Անի, Մանե, Նարինե այս անունները 10 տարիների վիճակագրության համաձայն ամենաշատը անվանակոչած անուններն են: Անի անունն իր առաջնային դիրքը պահպանել է 2004 2005 2009 թվականներին
Նարե ու Մանե անունները 2003 թվականին եղել են 16-րդ հորիզոնականում: Մանե անվանակոչվել է 238 նորածին, Նարե`124: Սակայն հաջորդ տարիներին այս անվանակոչումներով երեխաներ թիվն, ըստ Կոյումջյանի, ավելացել է: Վերջինս նկատեց, որ առաջին տասնյակում են եղել Աննա, Մարիամ, Անահիտ, Լիլիթ, Հասմիկ Լուսինե, Միլենա անունները, որոնք տարիների ընթացքում որոշակի փոփոխությունների են ենթարկվել: Տղաների անունների տասնյակը պահպանվել է նույն դիրքով: 10 տարիների վիճակագրությունը ցույց է տվել, որ Դավիթ և Նարեկ անունների հանդեպ պահաջարկն ավելի է մեծացել:
Տղա երեխաների անունների տասնյակի մեջ են մտնում Արման, Արթուր Գոռ, Սամվել Կարեն , Էրիկ, Հայկ անվանումները: Եթե 2003 ին Գոռ անունը զբաղեցնում էր 5-րդ հորիզոնականը, ապա վերջին 4 տարիներին` 3րդ դիրքում է:




