
Արցախում շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները:
Ինչպես հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:




