ԿարևորՀասարակություն

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն շվեյցարական ֆրանկ է հատկացրել Արցախում հումանիտար խնդիրների լուծման համար

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները վերացնելու համար Ռուսաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջե կատարել է ներդրում, որը կազմում է 2 մլն շվեյցարական ֆրանկ (2,25 մլն դոլար)։ Այս մասին որոշումը կայացրել է ՌԴ կառավարությունը։

Սա Ռուսաստան-ԿԽՄԿ համագործակցության առավել արդյունավետ ուղղություններից է։

«Մեր երկիրը մեծ ջանքեր է գործադրում քաղաքացիական բնակչությանը օգնելու, տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնման համար։ Մենք պատրաստ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ հետագա համագործակցությանը և ակնկալում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կշարունակի արդյունավետ աշխատանքը իր լիազորությունների շրջանակներում գտնվող տարածքներում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button