ԿարևորՀասարակություն

ԱԻ պետական ծառայության տեխնիկական պարկը համալրվել է

ՌԴ–ը վերազինել է Ացախի Հանրաետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայաության նյութատեխնիկական բազան։ Այս մասին տեղեկացնում է ծառաության ֆեյսբուքի էջը։

«Արցախում փրկարարական առաքելությունն ավելի դյուրին դարձնելու համար արտակարգ իրավիճակների պետական ծառայայության նյութատեխնիկական բազան այսօր Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվեց նոր ու ժամանակակից տեխնիկայով: 

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը՝ Արցախում ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝ գնդապետ Վադիմ Գարշենի ուղեկցությամբ ծանոթացել է ստացված ավտոտեխնիկայի հնարավորություններին: 

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/videos/745167929738592

Ծառայության տնօրենը վստահություն է հայտնել, որ այս հատուկ մեքենաներով ծառայության աշխատանքը կդարձնենք ավելի անվտանգ ու արագ:

Ռազմագործողությունների ընթացքում բազմիցս թիրախավորվել և վնասվել էր նաև ԱԻՊԾ վարչական տարածքը, միաժամանակ տեխնիկան: Այդ հարցով Կարեն Սարգսյանը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը և պատասխանը չի ուշացել: Այսօր ծառայության տեխնիկական պարկը համալրվել է արդի չափանիշներին համապատասխան «Կամազ և Ուրալ» մակնիշի բազայի հիմքի վրա ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 հատ «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով, մեկ «ԿԱՄԱԶ» ավտոկրունկով: 

Բացի այդ, համագործակցության շրջանակներում ՌԴ-ը հետպատերազմյան Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել է անհրաժեշտ քանակի շինանյութ, կահույք, կապի որոկի բարձրացման համար՝ էլեկտրալարեր, ինչպես նաև 100 ԿՎՏ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց: 

Ռուս սակրավորական ջոկատները ևս ընդգրկված են Արցախում ականազերծման ու այլ փրկարարական աշխատանքներում:

 Կարեն Սարգսյանը արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և իր անունից, խորին երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին, փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և իհարկե որոնողափրկարարական աշխատանքներին միջամտելու և կազմակերպելու համար առանձնապես շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին»,– ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button