ԿարևորՀասարակություն

Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է․ Փաշինյան

Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է: Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետև ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց մինչև երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել:

Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»,- գրել է Փաշինյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2849930475327329

Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները գիշերել էին վրաններում:

«Հայրենիքի փրկության շարժումը» նախօրեին մինչև 18:00-ն ժամանակ էր տվել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին գնալ և շարժման ղեկավարների հետ քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տարբերակները: «Իմ քայլից» որևէ արձագանք չէր եղել:

Կարդացեք նաև

Back to top button