ԿարևորՀասարակություն

ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ

ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ: Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն:

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։

Սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը: Այս պահին ժամանել է 54 վագոններից 9-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Արցախի Հանրապետություն:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3964589933575452

Կարդացեք նաև

Back to top button