
Ավարտվեց այսօր ժամը 13․00-ին Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած հիշատակի երթը դեպի Եռաբլուր պանթեոն։
Բազմամարդ երթն առաջնորդել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Կառավարության անդամներ և խորհրդարանականներ, այլ պաշտոնյաներ։

Եռաբլուրում հավաքված մարդիկ չէին թողնում, որ Սգո երթի մասնակիցները մուտք գործեին Եռաբլուր, ոստիկանները բացեցին ճանապարհը։ Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց նահատակված հերոսների շիրիմներին, ցավակցություն հայտնեց զոհերի հարազատներին, որոնք եկել էին Եռաբլուր՝ խնկարկելու նրանց հիշատակը։
Դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: Լրանում է 44-օրյա պատերազմի ավարտի 40-րդ օրը:




