
Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ականազերծման ժամանակ զոհվել է ռուս սպա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Դեկտեմբերի 17-ին, Շուշի բնակավայրի մոտակայքում գտնվող ճանապարհի մի հատված ականազերծելու ժամանակ ականաը պայթել է, որի արդյունքում ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի ականազերծող խմբի սպա ծանր վիրավորում է ստացել», — հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:
Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում նա ստացած վնասվածքներից մահացել է:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն ու աջակցություն:




