ԿարևորՀասարակություն

Ավարտեցինք ադրբեջանական զինուժի դաժանությունների վերաբերյալ 6-րդ փակ զեկույցը. ՄԻՊ

Ավարտեցինք ադրբեջանական զինուժի դաժանությունների վերաբերյալ 6-րդ փակ զեկույցը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։

«Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 6-րդ փակ զեկույցը: Այն 6-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Վերաբերում է 2020 թվականի միայն դեկտեմբերի 2-16-ն ընկած ժամանակահատվածին: Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն պատճառով, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են:

Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է: Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:

Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում՝ հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,- Արման Թաթոյանի ֆեյսբուքի գրառման մեջ: 

Կարդացեք նաև

Back to top button