ԿարևորՔաղաքական

ԼՂ հարցով համաձայնությունն ընդհանուր առմամբ իրականացվում է․ Պուտին

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը, ընդհանուր առմամբ, իրականացվում է, ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին ԱՊՀ գագաթաժողովում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Արդեն նշվել է, որ Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է ձեռնարկել ՝ Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու, ամբողջական հրադադարի  հասնելու և կայունացման գործընթաց սկսելու համար: Միևնույն ժամանակ, մենք ձգտել ենք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին», — նշել է ՌԴ նախագահը:

Նա հիշեցրել է, որ եռակողմ համաձայնագիրը ստորագրվել էր նոյեմբերի 9-ին:

«Կարևոր է, որ ընդհանուր առմամբ այն իրականացվում է հետևողականորեն: Շփման գծի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակի նոր սրումը կանխելու համար», — ասել է Պուտինը:

Կարդացեք նաև

Back to top button