ԿարևորՀասարակություն

Ռազմական գործողությունների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողները ամսական 200000 դրամ կստանան

Հաստատվել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին աջակցության ծրագիրը։

Շահառու է համարվում այն զինծառայողը, ում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2–ի թիվ 9 որոշման 9–17–րդ կետերի համաձայն վճարվում է ամսական 100 000 դրամ։

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 200 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար։

Ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է Զինծառայողների հիմնադրամի միջոցով (1000+), հիմնադրամի խորհրդի որոշմամբ սահմանված 100 000 դրամի հետ միաժամանակ։

https://www.facebook.com/armgovernment/posts/3706789499344087

Կարդացեք նաև

Back to top button