ԿարևորՀասարակություն

Ռուս խաղաղապահները շրջափակման մեջ չեն ընկել․ ՌԴ ՊՆ

Տեղեկատվությունը, որ կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղում շրջափակել է ռուս խաղաղապահ ստորաբաժանումներին, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Տեղեկատվությունը, որ, իբր, կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղում շրջափակել է ռուս խաղաղապահ ստորաբաժանումներին, իրականությանը չի համապատասխանում»,-նշել են ռազմական գերատեսչությունում:

«Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները կանոնավոր ռեժիմով առաջադրանքներ են իրականացնում`ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու ընթացքում»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման շտաբը շարունակական փոխգործակցություն է իրականացնում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ անմիջական կապի ուղիներով ՝ խաղաղապահ առաքելությն խնդիրների կատարումն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար:

Կարդացեք նաև

Back to top button