
ՀՀ պաշտպանության նախարարության մոտ շարունակվում է անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների և հարազատների բողոքի ակցիան: Ծնողների մի մասին առավոտյան էր հաջողվել մուտք գործել նախարարության վարչական շենք, կոտրել էին նաև դուռը, մյուս մասին էլ րոպեներ առաջ սկսեցին ներս թողնել:
Նախարարությունից ավելի վաղ խոստացել էին ներս թողնել, դահլիճ տրամադրել ու քննարկում կազմակերպել:
Մի քանի ծնող երեկ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում ճանաչել են իրենց որդիներին: Այսօր շտապել են գերատեսչություն և պարզաբանում են պահանջել:




