
Անցած գիշեր հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։ Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»,-գրել է մարզպետը:
Կարեն Ղազարյանը գերության մեջ էր գտնվում 2018 թ.-ից։ Նա դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանի տարածքում դիվերսիաների և ահաբեկչությունների կազմակերպման համար»։




