
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Դեկտեմբերի 8-ին Արմեն Սարգսյանը հանդիպել էր նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։




