ԿարևորՀասարակություն

Ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առանձին վերցված խմբերի ձայները չշփոթել ժողովրդի ձայնի հետ: Այս մասին Փաշինյանն ասել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչու վարչապետը հրաժարական չի ներկայացնում։

«Ես չեմ հիշում որևէ դեպք, որ մեր թշնամու ղեկավարները կարողանան ծաղրել մեր երկրի ղեկավարին: Ես սա ցավով եմ ասում: Հայ ժողովրդի միակ հույսը ձեր հեռանալն է որպես պարտությունների սիմվոլի: Ինչո՞ւ եք դուք համառորեն ուզում մնալ ձեր պաշտոնին: Խնդրում եմ, հեռացեք և ՀՀ-ին շանս տվեք»,- ասաց  Գևորգ Գորգիսյանը։

«Ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը, մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու, արտահայտվելու հնարավորություն ունենա և մենք առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ»,- պատասխանեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ իր և կառավարության մեծագույն խնդիրն է այնպես անել, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո վտանգի չենթարկվի:

ԱԺ-ի դիմաց հավաքվել են Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները։

Կարդացեք նաև

Back to top button