
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտական տարածքներում տեղի կունենա չպայթած զենք-զինամթերքի ոչնչացում:
«Խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Հարցերի դեպքում զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է հաղորդագրության մեջ:




