ԿարևորՀասարակություն

Սա պայքար է հանուն հայրենիքի և պետականաշինության․ բողոքի ցույց Շիրակի մարզում

«Իմ երեխան պիտի ապրի այս երկում, իմ թոռները պետք է ապրեն այս երկրում ու եթե կարիք լինի այս հողի համար պիտի կռվեն ու զոհվեն»։

Այսօր ժամը 12-ին Շիրակի մարզպետարանի դիմաց վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույց էին արել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներն ու քաղաքացիները։

«Ժամ առաջ նա պիտի հետանա, որովհետև իր զբաղեցրած աթոռն այլևս արյունոտ է, նա էլ չի վայելում 18 թ-ի համաժողովրդական շարժման աջակցությունը։ Այդ շարժման ժամանակ նրան ոչ ոք մանդատ չեր տվել Արցախի հարցը քննարկելու։ Թող յուրաքանչյուր հայ իմանա, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես որևէ երկրի պատերազմ չի՛ հայտարարել, որևէ երկիր Հայաստանի Հանրապետությանը պաշտոնապես պատերազմ չի՛ հայտարարել, սակայն այսօր կորցնում ենք Հայաստանի Հանրապետության տարածքները։ Խոսքս վերաբերում է թե՛ Սոթքին, թե՛ Սյունիքի մի շարք գյուղերին, որոնք գրչի մեկ հարվածով երկկողմանի սահմանամերձ դարձան»։

Շիրակի մարզպետն է ընդունել ցուցարարներին, լսել ու հորդորել, որ ակցիան լինի միայն օրենքի սահմաններում։

«Այս շարժմանը միայն և միայն գիտակից քաղաքացիներ են, որոնք չեն պատրաստվում օրենքով արգելված միջոցների դիմել։ Մենք մերժում ենք բոլոր այն մեթոդները, որով ինքը եկավ իշխանության։ Մեր պայքարը լինելու է գրագետ, հորդորների հարթության մեջ։ Վերկուսակցական գաղափար է և սա հանուն հայրենիքի, հանուն պետականաշինության պայքար է։ Օր առաջ մենք պետք է մեջքերս  ուղղենք,  օր առաջ պետք է պարտված վարչապետին հեռացնենք, որպեսզի ամուր, մեջքն ուղղված վարչապետ ունենանք»։

Ցուցարարներն իրեն պահանջը 1 ժամ ներկայացնելուց հետո հեռացան` ասելով, որ վաղը և շարունակաբար այնքան ժամանակ կհավաքվենք, մինչև իրենց պահանջն իրականություն դառնա։

Կարդացեք նաև

Back to top button