ԿարևորՀասարակություն

ԱՀ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատվիրակությանը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատվիրակությանը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում։

«Հարգելի՛ հայրենակիցներ, Ֆրանսիայի Սենատում վերջերս ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախաձեռնողներից հանդիսացող Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Օլիվիե Ֆորի գլխավորությամբ, այս օրերին Արցախում է: 

Նրանց հետ են նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները: Պատեհ առիթն օգտագործելով՝ ընդունել և մեր ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ցուցաբերած պատրաստակամության համար»,- գրել է Հարությունյանը:

Կարդացեք նաև

Back to top button