ԿարևորՀասարակություն

ԱԺ հերթական նիստ (ուղիղ)

ԱԺ-ում մեկնարկել է յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը։

Օրակարգում ներառված է 27 հարց, այդ թվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ԱԺ նիստի սկզբում հայտնեց, որ իրենց դիմումի համաձայն դադարել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանի և Վարազդատ Կարապետյանի լիազորությունները, և ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատները ստանձնող հաջորդ թեկնածուներին անունները:

«Մանդատները տրվում են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասին հերթական թեկնածու Հայկ Ցիրունյանին և «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Նարեկ Գրիգորյանին»,- ասաց Նազարյանը:

Կարդացեք նաև

Back to top button