
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կառավարությունը վերսկսում է արտագնա նիստերի ավանդույթը։ Այսօրվա նիստը Արմավիրի մարզում էր։ Հենց Արմավիրում էր, որ այս տարվա մայսիս 12-ին ուժեղ կարկուտի հետևանքով հենց այս մազրի 46 համայնք տուժեց կարկուտից: Եղան համայնքներ, որոնց վնասը հարյուր տոկոս կազմեց: Կառավարությունն աջակցեց այս համայքնների բնակիչներին:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գյուղատնտեսական տարվա հաջող լինելու մասին անցյալով է խոսում։ Մարզի պատասխանատուն գոհ է պետությունից, որ իրենց համար դժվարին պահին կառավարությունը կանգեց գյուղացու կողքին:
Գյուղատնտեսության նախարարությունը 48 համայնքի անվճար սերմ ու սածիլ է բաժանել: Հետագայում նման աղետից խուսափելու համար էլ կառավարությունը արտակարգ իրավիճակների նախարարությանը 350 մլն դրամ է հատկացրել մարզում լրացուցիչ 50 հակակարտային կայան կառուցելու նպատակով։
Կարկտահարությունից հետո Արմավիրում, ի տարբերություն մյուս մարզզերի, մարդիկ ամենաշատը վարկերի սառեցման խնդրով են հետաքրքրված ու անհանգստացած։
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը դրական լուրերով էր Արմավիր մեկնել: Լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հայթաթել, որով գյուղացիական տնետսությունները կունենան հետևյալ արտոնությունները, մարզում 10 հազար վարկառու կօգտվի արտոնություններից:
Կարկուտից տուծած այն ընտանիքները, որտեղ ուսանողներ կան, նույնպես աջակցություն կստանան և ուսման վարձերի հետ կապված խնդիրներ չեն ունենան։
Արմավիրցիներին մտահոգում է նաև ջրի խնդիրը, ընդ որում՝ ինչպես ոռոգման , այնպես էլ խմելու: Խմելու ջրի հետ կապված ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասաց, որ դա ծախսատար պրոցես է, մինչև գլոբալ լուծումները գտնեը, արմավիրցիները ստիպված են լինելու արտեզյան ջուր խմել։
Արմավիցիները մտահոգ են նաև միջհամայնքային ճանապարհների անբարեկարգ լինելու խնդրով: Համախատախան հանձնարարական նույնպես տրվեց:




