ԿարևորՀասարակություն

Բռնության կոչեր հնչեցրած անձն ազատ է արձակվել․ Գոռ Աբրահամյան

Ի հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա՝ տեղեկացրել է ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում։

Նա տեղեկացրել է նաև, որ, այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է։ 

Ավելի վաղ Աբրահամյանը հայտնել էր, որ ձերբակալվել է սոցցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը։

Կարդացեք նաև

Back to top button