
«Հայրենիքի փրկության շարժում»-ը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հրաժարական ներկայացնելու համար: Այս մասին կառավարական ամառանոցի մոտ տեղի ունեցած հավաքի ընթացքում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք մինչև երեքշաբթի, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի ու խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի ու հեռանա»,- ասել է Սաղաթելյանը:
Ըստ Սաղաթելյանի՝ եթե մինչ այդ ժամկետը Փաշինյանը չհեռանա, ողջ Հայաստանով անհնազանդության բողոքի ակցիաներ կանցկացվեն:




