ԿարևորՀասարակություն

Վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաք` Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում մեկնարկել է Վազգեն Մանուկյանին վարչապետի միասնական թեկնածու առաջադրած ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքի մեկնարկից կես ժամ առաջ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: 

Ելույթով հանդես եկավ նաև Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը: Նա առաջարկեց հանրահավաքը մեկնարկել աղոթքով։

«Այսօր բազում երկրներ, որոնք պատերազմի մեջ չեն ասում հպարտ են, իսկ մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ՝ կորսված տարածքներում, մեզ հպարտ քաղաքացիներ ենք համարում»,- ասաց Տեր Հովհաննեսը։

Նա դիմելով հավաքվածներին հայտարարեց․

«Դադիվաքի պարսպի տակ թուրքն է քայլում, մենք պետք է հզորանանք, մեր հավատքի մեր սիրո մեջ։ Մենք պետք է ապաշխարհենք, մեր մեջ պետք է լինի աստվածային սերը, եթե այն եղավ մենք կգնանք կհաղթենք, մեր տարածքմերը մեզ են սպասում։ Աստված օրհնի ձեզ, Աստված պահապան մեր ժողովրդին»,- եզրափակեց Տեր Հովհաննեսը։

Կարդացեք նաև

Back to top button