ԿարևորՀասարակություն

Զինծառայողների ծառայությունն առավել անվտանգ կդառնա․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ուղերձում անդրադարել է Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի ունեցող գործընթացներին։

«Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք իհարկե ցավոտ են և ցավով են ընդունվում մեր շատ հայրենակիցների կողմից։ Բայց պետք է արձանաագրենք, որ մեր ԶՈւ տաղաբաշխվում են Հայաստանի սահմանի երկայնքով։

Խոսքը՝ հայաստանյան հատվածի մասին է, Արցախի պարագան առանձին խնդիր է։ Մեր սահմանի մոտակայքում տեղի ունեցող պրոցեսները մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ է առաջացնում։ Տարբեր գործնական խնդիրներ էլ կան, բայց դրանք անլուծելի չեն։ Դրանց լուծման վրա ևս աշխատում ենք»,- հայտնել է վարչապետ Փաշինյանն ու խնդրել, որպեսզի հանրությունը խուճապային տրամադրության մեջ չընկնի։

«Մեր հետագա գորոծողությունները պետք է լինեն միտված նրան, որ դա դառնա իրոք սահման և ոչ թե ռազմաճակատի գիծ»,- հավելել է Փաշինյանը։

Վարչապետի փոխանցմամբ՝ որոշակի առաջընթաց կա նաև Արցախի կարգավիճակի հետ կապված։

«Բանակցությունների վերսկսման ուղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահաները հայտարարություն են ընդունել։ Վերահաստատվել է լիարժեք բանակցային գործընթացի վերսկսելու կամքն ու ցանկությունը։

Սա ևս մի կարևոր գործոն է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հրադադարը և ռազմական գործողությունների դադարը ամրապնդելու համար։

Այս պայմաններում, իհարկե, մեր զինծառայողների ծառայությունը առավել անվտանգ կդառնա»,- նշել է Փաշինյանը և վստահեցրել, որ սահմանային լարում այս պահին չկա։

Կարդացեք նաև

Back to top button