ԿարևորՀասարակություն

«Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են կորոնավիրուսի նմուշառման կետեր

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտնել է, որ «Շիրակ» օդանավակայանում ևս տեղակայված են կորոնավիրուսի նմուշառման կետեր։

«Գյումրու «Շիրակ» օդանավակայանով ՀՀ մուտք գործող անձինք ևս պարտադիր պետք է թեստ հանձնեն օդանավակայանում տեղակայված Կորոնավիրուսի (COVID-19) նմուշառման կետերում, եթե վերջիններիս մոտ առկա չէ առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական COVID-19 թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր:

COVID-19 համաճարակով պայմանավորված, «Շիրակ» օդանավակայանում հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով փակցվել են հատուկ գծանշաններ ու ցուցանակներ, տեղադրվել են պաշտպանիչ բաժանարարներ ուղևորների և աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար, տեղադրվել են ձեռքերի ախտահանման համար անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ, իրականացվում է ուղևորների ջերմաչափում»:

https://www.facebook.com/zvartnots.official/posts/3246614182111919

Կարդացեք նաև

Back to top button