ԿարևորՀասարակություն

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայ գերիներին վերադարձնելու խնդրով հրատապ քննարկում են նախաձեռնել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան Ֆեյսբուքի էջում գրել է. 

«ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝

— Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:

Քննարկումը, համաձայն «ԱԺ կանոնակարգի» 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։ 

Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ»։ 

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4714896265248730

Կարդացեք նաև

Back to top button