
Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Դադիվանքում դժվարին այս օրերին իրենց հոգևոր ծառայությունը բերող Մայր Աթոռի միաբաններին։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց եկեղեցականներին՝ կարևորելով նրանց նվիրյալ հանձնառությունը։ Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձավ ռուս խաղաղապահների առաքելությանը, որի շնորհիվ ապահովվել են վանքի անվտանգությունը և բնականոն գործունեությունը։




