ԿարևորՀասարակություն

Ասկերանի մերձակայքում սակրավորները վնասազերծում են հայտնաբերված ականները ու չպայթած հրթիռները

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ Ասկերանի մերձակայքում սակրավորները վնասազերծում են հայտնաբերված ականները ու չպայթած հրթիռները՝ բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։

«Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես, Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում։

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Միաժամանակ հորդորում ենք՝ ցանկացած զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3897293330305113

Կարդացեք նաև

Back to top button