ԿարևորՔաղաքական

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղում հրադադարի մոնիթորինգի կենտրոն ստեղծելու հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկրների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մոնիթորինգի կենտրոն ստեղծելու հարցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Էրդողանը հույս է հայտնել, որ մոնիթորինգի կենտրոնը, որը Թուրքիան կստեղծի Ռուսաստանի հետ համատեղ, կսկսի գործել հնարավորինս շուտ՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և տարածաշրջանում շարունակական հիմունքներով կայունության ապահովման քայլ»,- ասվում է հայտարարության մեջ:

Բանակցությունների ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, առաջին հերթին` Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու հարցը:

Կարդացեք նաև

Back to top button