
Ազգային ժողովի խորհրդի նիստին որոշվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը որեւէ հիմնավորում չբերեց, թե ինչու պետք է Ծառուկյանին զրկել մանդատից:




