ԿարևորՀասարակություն

Ավարտվել են Հրազդան-Վերին Աղբյուրակ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտվել է Հ-5 (Հ-6)-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: 

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից կատարվել են հողային աշխատանքներ‚ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (10 սմ)‚ անվտանգության տարրեր‚ իրականացվել են այլ աշխատանքներ։ Նշված հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել էր 1980-ական թվականներին։

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կարդացեք նաև

Back to top button