
ՀՀ պաշտպանությանն նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել, հաղորդում է «Արմենպրես»-ը։
Լրատվամիջոցները նաև նշում են, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:
Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 11-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:
Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոն է զբաղեցրել 1999-2000 թվականներին:




