ԿարևորՀասարակություն

Պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության հարցերում․ Բեգլարյան

ԱՀ ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը:

«Տեղահանվող գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ ավելի ուշ կհրապարակեմ իմ տեսաուղերձը, իսկ Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում, որ պատմամշակութային ժառանգությունն ու պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության հարցերում:

Մենք պարզապես պարտավոր ենք երկարատև պայքարով տեր կանգնելու մեր Հայրենիքին, արժեքներին ու իրավունքներին…»,- գրել է Բեգլարյանը

https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3730337420337801

Կարդացեք նաև

Back to top button